«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Սրբությունը քարոզչական ցուցափեղկ չէ

 Սրբությունը քարոզչական ցուցափեղկ չէ
29.05.2025 | 13:35

Նիկոլն այսօրվա կառավարության նիստում էլի մանիպուլյատիվ բորբոքում ապրեց: Այս անգամ թիրախում ընդդիմությունը կամ ժողովուրդը չէր, այլ՝ «կեղծ հավատը» և «անսրբությունը»։ Նա հայտարարեց, որ մեր եկեղեցիները «չուլանացված են», որ հավատացյալը հոգևոր հաղորդակցության համար եկեղեցի է գնում, բայց հանդիպում է «հին կոշիկի, արմատուրայի ու ապակովկի կտորի»։ Ըստ Նիկոլի՝ սա մեր՝ որպես հասարակություն, վերաբերմունքն է սրբության նկատմամբ։

Բայց իրականությունն այլ է։ Եվ երբ կեղծ բարեպաշտը փորձում է բարոյական դիրքից խոսել հավատի մասին, անխուսափելի է՝ հարցեր առաջանում են։

Նիկո՛լ, քուանշ. Օձունում այսօր երկու գործող եկեղեցի կա, և եթե թեկուզ ձևականորեն հետաքրքրվեիր դրանց վիճակով, ապա կհամոզվեիր՝ այդ տարածքներում անգամ սիգարետի մնացորդ չես գտնի։ Ոչ մի ցելոֆան, ոչ մի շինարարական աղբ (նույն պատկերն ունենք Սանահինում, Հաղպատում, Ախթալայում։) Այդ վայրերը հոգևոր շնչի և մշակութային հոգատարության իրական կիզակետներ են։ Այստեղ հայ ժողովուրդը դարերով պահել է իր հավատքն ու ինքնությունը՝ առանց պետական աջակցության կամ սադրիչ քարոզչության։

Ի դեպ՝ հենց Նիկոլի իշխանության օրոք է, որ աննախադեպ ծավալով հայկական եկեղեցիներ, սրբավայրեր և հոգևոր ժառանգություն հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ տարբեր վերլուծական աղբյուրների՝ Արցախի և հարակից շրջանների հանձնումից հետո հայկական կողմը կորցրել է ավելի քան 130 եկեղեցի և վանք, այդ թվում՝ Դադիվանք, Ամարաս, Կանաչ Ժամ, Ծմկաբերդ, Թալիշի Ս. Աստվածածին, ու տասնյակ միջնադարյան խաչքարային դաշտեր։ Այդ ամենը հանձնվել է առանց պայքարի, առանց պայմանների և առանց համարժեք մշակութային պաշտպանության մեխանիզմների։

Պատմական զուգադրությամբ՝ 1920–30-ականների բոլշևիկները, որոնց ժամանակում պետական քաղաքականությունը բացահայտ հակաեկեղեցական էր, Հայաստանում քանդեցին տասնյակ եկեղեցիներ։ Բայց թե՛ քանակով, թե՛ տարածքային ծավալով, նրանք ավելի քիչ եկեղեցի են ոչնչացրել, քան այսօրվա «կեղծ սրբապաշտների» կառավարման օրոք են կորցվել։ Ի վերջո՝ բոլշևիկները պատերազմում չէին պարտվել։ Նրանք գիտեին՝ ինչի դեմ են պայքարում։ Իսկ այսօրվա իշխանությունն իբր խոսում է հավատքից, բայց վաճառում է դրա կենդանի ժառանգությունը։ Հետևաբար, երբ Նիկոլն ասում է՝ «եկեղեցի մտնողը հին կոշիկ է տեսնում», կարելի է հարցնել՝ իսկ եկեղեցի չմտնողը ի՞նչ է տեսնում. դատարկ Դադիվանք, խեղված խաչքարեր, պղծված Ս. Հովհաննես Մկրտիչ։

Ըստ էության Նիկոլը փորձում է հավատքի թեմայով բարոյական բարձրություն ներկայացնել, և թերևս նրան հիշեցնեմ, որ մաքրությունը սկսվում է ներսից։ Սրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ